Տիգրան Աբրահամյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել է գեներալ Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Այցելել եմ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու գեներալ Գրիգորի Խաչատուրովին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:
Մամիկոնի նկատմամբ արդեն 1.5 տարի իրականացվող անբարոյական քրեական հետապնդումը դուրս է տրամաբանությունից և քաղաքական հետապնդման դասական օրինակ է:
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ իշխանության հոգեբանական և այլ բնույթի ճնշումները որևէ խնդիր չեն լուծեն. վերջինս իր մոտեցումներում վճռական է և պինդ:
Գեներալ Խաչատուրովի համար առհասարակ հետաքրքիր չէ, թե դատական գործընթաց ընթանում է՞, թե՞ ոչ, որովհետև պրոցեսը վաղուց դուրս է իրավական տիրույթից և ընդգծված քաղաքական բնույթ ունի, իսկ Խաչատուրովն իր բնավորության և կերպարին համահունչ սառնասրտորեն կրում է իր փայաբաժին առաքելությունը:
Գեներալի այս հավասարակշիռ կեցվածքն ու իրավիճակը ճիշտ գնահատելու ունակությունն ակնհայտորեն հունից հանում է թուրքական շահեր սպասարկող այս իշխանությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին