Մեսրոպ Մակյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարել են
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։
ԲԴԽ-ից հայտնում են, որ Մեսրոպ Մակյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այսօրվանից համարվում են դադարած:
«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Երջանիկի Մակյանի կողմից 2023 թվականի հունիսի 14-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Մեսրոպ Երջանիկի Մակյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2023 թվականի հունիսի 16-ից համարել դադարած»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ։
Մեսրոպ Մակյան 2019 թվականից եղել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: