«Հրապարակ». Աշոտյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդման դասական օրինակներից է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արմեն Աշոտյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդման դասական և ՀՀ պատմության ամենազավեշտալի օրինակներից է: 2018-ի ամառվանից «հեղափոխականները» սկսել են քրեական գործեր հարուցել նախկինների դեմ, և առաջնային թիրախներից մեկը եղել է Աշոտյանը, ով տևական ժամանակ ԿԳ նախարար է աշխատել:
Հենց 2018-ին Դավիթ Սանասարյանի ղեկավարած ՊՎԾ-ն` Պետական վերահսկողության ծառայությունը, սկսել է ստուգել Բժշկական համալսարանը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել Աշոտյանը։ 2019-ին ստուգումներն ավարտվել են, մի քանի տարի մտածել են` քրգործ հարուցե՞լ, թե՞ ոչ, ապա հարուցել են, մեծ թվով մարդկանց վրա ճնշում գործադրել, որ ցուցմունք տան Աշոտյանի դեմ` չի ստացվել:
2023-ի հունիսի 15-ին Աշոտյանին ձերբակալել են, այն էլ՝ ոչ թե բուն մեղադրանքով, այլ «խափանման միջոցի պայմանները խախտելու» համար: Դա արտահայտվել է նրանով, որ «Աշոտյանը... փորձել է վկաների և մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան