«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն աջակցել է արցախահայությանը
Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն որոշել է աջակցել աշխարհում հալածվող քրիստոնյաներին և Արցախի Հանրապետության (ԼՂՀ) հայերին, ովքեր արդեն կես տարի տառապում են Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակումից։ Այդ մասին հայտնում է Nouvelles d'Armenie հրատարակությունը։
Հունիսի 15-ի երեկոյան Փարիզում, «Առաքելության գիշեր» միջոցառման շրջանակներում, Ժիրուն աճուրդի է հանել մի շապիկ, որում 2022 թվականի աշխարհի առաջնությանը Ֆրանսիայի հավաքականի կազմում քառորդ եզրափակիչում հաղթել է Անգլիայի հավաքականինև այդ հանդիպման 78-րդ րոպեին Ժիրուն դարձավ գոլի հեղինակ։
Շապիկի վաճառքից ստացված հասույթը փոխանցվել է երկու քրիստոնեական կազմակերպությունների, այդ թվում՝ «Հույս Հայաստանի համար» (Espoir pour l’Arménie) հիմնադրամին, որը համագործակցում է Open Doors (Portes Ouvertes) բարեգործական կազմակերպության հետ։
Միջոցառմանը ներկա «Բաց դռներ» և «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին և նվիրատուներին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի հետ համերաշխության համար:
«Մեծ շնորհակալություն Օլիվյե Ժիրուին իր հավատքի և իր մարդասիրության համար»,- ասվում է գրառման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ. Լաչինի միջանքը վեց ամիս փակ է՝ չնայած միջազգային կառույցների բազմաթիվ կոչերին ու դատարանի վճռին
- ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
- Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը. monumentwatch.org
- Եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանն անժամկետ նստացույց է հայտարարել ի նշան բողոքի Արցախի բլոկադայի
- Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կխաղա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում
- Բլոկադայի պատճառով ԱՀ ներդրումային հիմնադրամին 51.7 մլրդ դրամի ժամկետանց պարտավորություններ ունեն 71 ֆիզիկական և 91 իրավաբանական անձինք
- Ռուբեն Վարդանյան. Սա ոչ թե պայքար է բլոկադայի դեմ, այլ հանուն մեր հողում ապրելու իրավունքի
- Այսօր Արցախում բլոկադա է, այն ոչնչով չի տարբերվում Հիտլերի՝ Լենինգրադի բլոկադայից. Սուրեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան