Թուրքիայի ԱԳՆ խոսնակը նշանակվել է Ռուսաստանում դեսպան
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանջու Բիլգիչը նշանակվել է Ռուսաստանում դեսպան: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին հայտնում է Anadolu պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
«Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նախարար Ֆիդանը դիվանագետներին ծանուցել է նոր նշանակումների մասին և հաջողություն մաղթել նրանց։ Ըստ այդմ՝ ԱԳՆ մամուլի քարտուղարը և տեղեկատվության վարչության գլխավոր տնօրենը՝ Բիլգիչը նշանակվել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան»,-հայտնում է գործակալությունը։
Բիլգիչը 2011-2014 թվականներին աշխատել է որպես գլխավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում, իսկ 2014-2016 թվականներին՝ արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղեկատվության և մամուլի քարտուղարի տեղակալ։ 2016-2021 թվականներին եղել է Բելգրադում որպես դեսպան։ 2021 թվականի ապրիլից նա կրկին դարձել է ԱԳՆ մամուլի քարտուղար, իսկ 2023 թվականի մարտից՝ այս պաշտոնի հետ մեկտեղ՝ նախարարության լրատվական վարչության գլխավոր տնօրեն։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի դեսպանը կարծում է, որ Անկարայի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ չի փոխվի
- Ռուս զբոսաշրջիկների թիվը Թուրքիա նվազել է, իսկ մեղավորն ընդդիմությունն է․ Չավուշօղլու
- Էրդողանը Իսրայելում Թուրքիայի դեսպան է նշանակել