ԱԳՆ․ Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Երեկ Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ։ Գերատեսչությունում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը։ Այդ մասին 24News-ին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
«Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- նշել են ԱԳՆ-ում։
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՝ տեղեկացնելով․ «Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է»:
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Հակարի կամրջի հատվածում թշնամու զինծառայողների սադրանքի տեսանյութը
- Ի՞նչ իրավիճակ է Հակարիի կամրջի մոտ
- ԱԱԾ. Ադրբեջանցի զինծառայողները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել
- Ադրբեջանը չի հանելու Հակարի կամրջի վրա տեղադրված անցակետը. Սուրենյանց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան