Ալ Պաչինոն 83 տարեկանում հայր է դարձել, նա որդի է ունեցել
Հոլիվուդյան հայտնի դերասան Ալ Պաչինոն հայր է դարձել 83 տարեկանում: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով TMZ պորտալին։
«Ես հաստատում եմ, որ Ալ Պաչինոն և Նուր Ալֆալլահը որդի են ունեցել և անունը դրել են Ռոման Պաչինո»,-հրատարակությանը հայտնել է դերասանի ներկայացուցիչ Սթեն Ռոզենֆիլդը։
Սա դերասանի չորրորդ երեխան է, իսկ զույգի համար՝ առաջինը։
29-ամյա Ալֆալլահը նախկինում հանդիպել է Rolling Stones-ի մեներգիչ Միք Ջագերի հետ, ով այժմ 79 տարեկան է, հայտնում է Daily Mail-ը: 2019 թվականին նրան փողոցում տեսել են Քլինթ Իսթվուդի հետ, ով այդ ժամանակ 89 տարեկան էր, սակայն աղջիկը պնդում էր, որ նրանք պարզապես ընկերներ են։
Վերջերս նշվեց, որ Ալ Պաչինոն թերահավատորեն է վերաբերվել աղջկա հղիությանը։ Ինչպես պատմում են ընկերները, նա ընդհանրապես չի պլանավորել չորրորդ երեխա ունենալ, ուստի ընտանիքում մոտալուտ համալրման լուրը նրան զարմացրել է։
Դերասանը վստահ էր, որ առողջական խնդիրների պատճառով այլևս երեխաներ չի ունենա։ Նա Ալֆալլահին խնդրել է հայրության թեստ անել: Ըստ երևույթին, մասնագետների պատասխանը նրան հանգստացրել է, և այժմ նա հաճույքով կհետևի, թե ինչպես է մեծանում իր երեխան։
Հարակից հրապարակումներ`
- Ալ Պաչինոն 83 տարեկանում 4-րդ անգամ հայր կդառնա
- Ալ Պաչինոյի երիտասարդ ընկերուհին հեռացել է նրանից
- Ալ Պաչինոն մոռացել է իր գտնվելու վայրն ու փորձել հեռանալ հարցազրույցի կեսից
- Ալ Պաչինոն և Ռոբերտ Դե Նիրոն կերիտասարդանան