Արսեն Բաբայան. Չենք հանդուրժելու բռնությունը
Փաստաբան Արսեն Բաբայանը, որ մասնակցում է փաստաբանների երթին՝ դեպի ԵՄ գրասենյակ, գրել է.
«Մենք, փաստաբաններս, չենք հանդուրժելու բռնությունը, առավել ևս այն դեպքերում, երբ ոստիկանական բռնության են ենթարկվում հենց փաստաբանները:
Իր առաքելության կատարման ընթացքում ցանկացած փաստաբանի նկատմամբ բռնության դրասևորումն ընդունելու եմ որպես անձամբ իմ նկատմամբ կատարված և դրա դեմ պայքարելու եմ բոլոր հնարավոր և արդյունավետ եղանակներով:
Եթե ուսադիրի տակ գտնվող անձն իրեն թույլ է տալիս փողոցային պահվածք, ապա պետական իշխանությունը պարտավոր է այդ ուսադիրավորին հենց փողոց շպրտել: Եթե պետական իշխանությունն իր ուղիղ պարտականությունը չի կատարում, ուրեմն ես իրավումք եմ ստանում հենց փողոցում ու փողոցի չգրված կանոններով պատժել փողոցային ոստիկանին:
Ես հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր վստահորդներին, որոնք միացան մեր երթին ի աջակցություն իրենց իրավունքները պաշտպանողների իրավունքների պաշտպանության»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները ԵՄ գործընկերներին իրազեկեցին ոստիկանական բաժանմունքներում իրենց նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի մասին
- Բռնության ենթարկված փաստաբան. ՔԿ հաղորդագրությունը կարդալիս խաշած հավի ծիծաղն էլ կգա
- Տարոն Սիմոնյան. Փաստաբանների նկատմամբ բռնությունների հետևանքով թռիչքաձև հետընթաց ենք ապրում
- Զարմացած եմ, որ փաստաբանի ծեծը և քաղաքացու խոշտանգումը ԱԺ-ում քննարկման հիմնական թեման չէր. Սոս Հակոբյան
- Արա Զոհրաբյան. Մենք սա կուլ չենք տալու
- ՓՊ նախագահ. Կարծես թե մենք վերադառնում ենք 90-ական թվականներ, անթույլատրելի է
- Փաստաբանը համոզված է, իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը