Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հայության վրա ճնշում գործադրելու մասին ռուսական մամուլի հրապարակումներին։
Մասնավորապես, ինչպես գրում է «Ամերիկայի Ձայն»-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ, թե Վաշինգտոնն իբր ճնշում է գործադրում Լեռնային Ղարաբաղի հայության վրա՝ ստիպելով վերջիներիս ԱՄՆ միջնորդությամբ բանակցել Ադրբեջանի հետ՝ երրորդ երկրում:
«Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ունի ապատեղեկատվություն տարածելու [մեծ] պատմություն։ Հետևողականորեն պնդել ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը։ Մենք կողջունենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»,- նշված է պետքարտուղարության արձագանքում:
Հարակից հրապարակումներ`
- Դրսից մոդերատորություն անելու ցանկություն ունեցեղներ շատ կան.Զախարովան՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին
- Զախարովա. Ուժի սպառնալիքների միջոցով Ստեփանակերտին և Բաքվին միջնորդություն պարտադրելու ԱՄՆ փորձի մասին տեղեկատվությունը ցնցող էր
- Տոյվո Կլաարը պատասխանել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին Զախարովայի հայտարարությանը
- ՌԴ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղին ուղղված ԱՄՆ վարչակազմի սպառնալիքի մասին տվյալները հարցեր են բարձրացնում վերջինիս ադեկվատության վերաբերյալ
- ՌԴ ԱԳՆ. Մոսկվան անհանգստացած է ԼՂ-ին ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքների մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին