Այսօր գազի 490 նոր բաժանորդի հայտ կա բազմաբնակարան շենքերից. Գնել Սանոսյան
«Նախագծի ներկայացումը պայմանավորված է Երևանում խոշորամասշտաբ կառուցապատմամբ, երբ գազասպասարկման ծավալները կտրուկ աճել են, և եղած ցանցը բավարար չէ, անհրաժեշտություն է առաջացել մայրաքաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու»,-կառավարության նսիտում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին հարցը:
Նախարարն ասաց, որ խնդրի կարգավորմամբ ոչ միայն բաժանորդները կկարողանան համապատասխան սպասարկման ծառայություններ և գազամատակարարում ունենալ, այլև Երևանում էապես կփոխվի գազի որակը, որովհետև ցանցն այժմ ծանրաբեռնված է, և այն ոչ միայն բերում է նրան, որ նոր բաժանորդներ չեն կարողանում միանալ, այլև որակական՝ ճնշումների և այլ խնդիրներ կան:
Սանոսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում հաճախ Երևանում կառուցապատողները բավականին մեծ հեռավորությունից են միացնում գազամատակարարումը կառուցված նոր շենքերին, որը լրացուցիչ ծախս և ենթակառուցվածքային խնդիրներ է առաջացնում:
«Առաջարկվող նախագծով հիմնականում քաղաքաշինական, տեխնիկական որոշակի լուծումներ են գտել գործընկերները, և չորս ուղղությամբ կկառուցվեն գազատարներ և համապատասխան բաշխիչ կայաններ, որոնք կիրականացվեն փուլերով. առաջին փուլում կիրականացվի Երևանի հյուսիսարևելյան ուղղությամբ, երկրորդ փուլում՝ հարավարևմտյան ուղղությամբ, երրորդ փուլում՝ հարավային ուղղությամբ, չորրորդ փուլում՝ արևելյան ուղղությամբ»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ ծրագիրը կսկսվի 2024 թվականի հունվարից և կավարտվի 2026 թվականի դեկտեմբերին:
Նա նաև հայտնեց, որ այսօր ընդհանուր առմամբ 490 նոր բաժանորդի հայտ կա բազմաբնակարան շենքերից, և որ այս ծրագրով նախատեսվում է առնվազն 20 տոկոս հավելյալ հզորություն ունենալ, որպեսզի հետագա տարիներին, եթե նոր բաժանորդներ լինեն, կարողանան ավելացնել:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրը 224,1 մլն դրամ հատկացրեց 23 կրթական հաստատության նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերմանը
- Ակնկալում եմ, որ միջազգային գոծընկերներն Ադրբեջանի օգտագործած սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն.Փաշինյան
- Էլ ինչպե՞ս է լինում Էթնիկ զտումը՝ արգելափակվում է ԼՂ հայերի սննդի, գազի, էլկտրաէներգիայի մատակարարումը. Փաշինյան
- Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
- Գազպրոմ. Բոլոր ԱԳԼՃԿ- ների գազամատակարարումը կվերականգնվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան