Գործադիրը 224,1 մլն դրամ հատկացրեց 23 կրթական հաստատության նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերմանը
«Նախագծով նախատեսվում է ԿԳՄՍ-ին բյուջեով նախատեսված միջոցներից կատարել վերաբաշխում 224 մլն 100 հազար դամի չափով և այն ուղղել Վայոց Ձորի և Տավուշի մարզերում կրթահամալիների ստեղծամն և դպրոցների կառուցման նպատակով նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերմանը»,-հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով բյուջեից հերթական վերաբաշխման նախագիծը:
Նախարարը հայտնեց, որ Սյունքի մարզի քաղաքաներում դպրոցների կառուցման նախագծման նպատակով նույնպես գումար կհատկացվի:
«Որոշման նախագծով գումար կհատկացվի 23 կրթական հաստատության համար, որոնցից 9-ը կրթահամալիր են, 14-ը՝ դպրոց»,-ասաց Անդրեասյանը:
Հայտնելով, որ նպատակադրվել են խնայողություններ անել՝ նախարարն ասաց, որ այդ նպատակով նախագծանախահաշվարկային փաստաթղթերը ձեռք կբերվեն առկա նախագծերի տեղակապման միջոցով, բացառությամբ Նոյեմբերյանի մեկ դպրոցի, որտեղ անհրաժեշտ է անհատական նախագիծ:
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ընդունվող որոշմամբ կառուցվող կրթահամալիրների թիվը կհասնի130-ի և կվերաբերի 40 հազար աշակերտի:
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ այն իրենց խոստացած 500 կրթահամալիրների կառուցման շրջանակում է և հերթով անցավ բոլոր դպրոցներով՝ կառավարության նիստի ժամանակի 2/3-ը հատկացնելով հարցի քննարկմանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի 46 դպրոցներում ռուսերենով ուսուցման դասարաններում սովորում է ավելի քան 6000 երեխա. Ժաննա Անդրեասյան
- Ահա և վերջ. Դեմոյանի բաց նամակը Ժաննա Անդրեասյանին
- Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցների տնօրեններին. Գրագողության փորձերը կասեցնելու ենք հենց սկզբից
- Ժաննա Անդրեասյան. Դեռ դպրոցական աղջիկս որոշել է, որ դասերից հետո պիտի աշխատի, վաստակի իր գրպանի գումարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան