Արցախի պետական համակարգն ամբողջապես անցել է խնայողության ռեժիմի
Արցախի Հանրապետության պետական համակարգը երեկվանից ամբողջապես անցել է խնայողության ռեժիմի։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա նախ հիշեցրեց, որ երեկվանից Ադրբեջանն ամբղջությամբ արգելափակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, դադարեցված են ինչպես ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումները, այնպես էլ հիվանդներին պատշաճ բուժօգնություն ապահովելու նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով նրանց ՀՀ տեղափոխելու գործընթացը։
«Այս հանգամանքը հաշվի առնելով՝ պետական համակարգը երեկվանից ամբողջապես անց է կացվել խնայողության ռեժիմի, հանրային սպասարկումն ապահովող ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարություններ, կիրառվում են սահմանափակումներ։ Նկատի ունենալով իրավիճակը՝ գործող մոտեցումներում արագորեն կատարել ենք վերանայումներ»,- ասաց նա։
Գ.Ներսիսյանը խնդրեց պետական կառավարման համակարգի ղեկավար կազմին
դադարեցնել կամ նվազագույնի հասցնել ծառայողական մեքենաների օգտագործումը, ներկայացրեց նաև մյուս վերանայումները, իսկ վերջում ընդգծեց. «Ես այս ամենը չեմ ներկայացում խուճապի մատնվելու համար։ Հատկապես վերջին շրջանում մենք համբերատար պատրաստվել ենք այսպիսի իրավիճակների, գյուղացիական տնտեսություններն ունակ են որոշակիորեն մեղմելու ստեղծված խնդիրները ու ապահովելու ինքնաբավության թեկուզ նվազ հնարավորություն, բայց բոլոր դեպքերում պետք է լինել կազմակերպված, հավասարակշռված ու զգոն»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
- Ադրբեջանի կողմից հումանիտար փոխադրումների հանցավոր արգելափակումն ավելի է խորացնում Արցախում հումանիտար ճգնաժամային իրավիճակը. ՄԻՊ
- Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Քաշաթաղի միջանցքով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները