Հենց ճշմարտացի խոսքը ճաղերի հետևում թաքցնելն է ոմանց հնարավորություն ընձեռում շարունակել իրենց թրքական նպատակների իրականացումը. Դավիթ Հարությունյան
«Արմեն Աշոտյանը տեղյա՞կ էր, որ կարող է իր նկատմամբ նման քայլ ձեռնարկվի։ Իհարկե։ Արդյո՞ք դա ստիպեց նրան լռել ու չներկայացնել իր դիրքորոշումը, չբացահայտել այն հանցագործությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանի ու Արցախի ճակատագրի հետ»,- հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Նա նշեց, որ Արմեն Աշոտյանն անդադար խոսում էր այդ մասին։
«Հենց ճշմարտացի խոսքը ճաղերի հետևում թաքցնելն է ոմանց հնարավորություն ընձեռում շարունակել իրենց թրքական նպատակների իրականացումը։
Վստահաբար սխալվել են, որովհետև կան մարդիկ, որոնց խոսքը նման ձևով չես լռեցնի, Արմեն Աշոտյանն այդ առումով պատկանում է այդ մարդկանց դասին»,- ասաց Դ.Հարությունյանը։
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի գործի՝ իրավական մասին, նա ասաց, որ մի քանի անգան շատ ուշադիր փորձել է կարդալ ՔԿ-ի տարածած նյութը, այնտեղ իրավունքի մասին խոսք չկա։
Դավիթ Հարությունյանի խոսքով, այս իշխանություններին հակադրվելու օրակարգերը քաղաքական ուժերի մոտ կարող են լինել տարբեր, բայց առաջնահերթն այն է, որ անդադար բացահայտվի ճշմարտությունը. «Եթե ուսումնասիրեք վիճակագրական տվյալները, որոնք հրապարակվում են անկախ մարմինների կողմից, կտեսնեք, որ այդ բաց խոսքն ի վերջո գտնում է իր հասցեատիրոջը, մարդիկ ընկալում են, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրի հետ»։
Հարցին՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցող հակաիրավական գործընթացները, արդյոք այդ օրակարգերը պետք է լինեն սահմանադրության տիրույթներում, նա ասաց. «Սահմանադրությունն ամրագրում է մի շարք բարձրագույն արժեքներ և ժողովրդական ապստամբությունն ընդունված է, սահմանադրական իրավունքը դա նաև դիտում է ժողովրդի իրավունք, թեև դրա մասին ուղղակիորեն գրված չէ, բայց բավական է բացել սահմանադրական իրավունքի որևէ դասական դասագիրք, դրա մասին այնտեղ կա։ Բայց դա չի նշանակում, որ դա է եղանակը, միակ եղանակը, վերջին միջոցն է, որին դիմում է ժողովուրդը։
Այս պահին ես չեմ տեսնում որևէ անհրաժեշտություն գործելու ստանդարտ իրավական դաշտից դուրս՝ ապավինելով վերջին միջոցին»։
Միաժամանակ նա նշեց, որ իրավիճակը օրհասական է, օրհասական է արդեն բավականին ժամանակ։
Անդրադառնալով միջազգային կառույցների լռությանը՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ դեռ 2011 թվականից սկսած բարձրաձայնել է՝ բազմաթիվ միջազգային ինստիտուտներ վերածվել են իրավունքների պաշտպաններից շահերի պաշտպանների։
«Սա բացարձակապես նույն տրամաբանության տիրույթում է գտնվում։ Պետք է հասկանանք՝ ինչ շահ են նրանք հետապնդում, երբ լռում են։ Իրենք ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, որոնք չեն համընկնում հայ ժողովրդի շահերի հետ»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2 ամսով
- Փաստաբան. Արմեն Աշոտյանի կալանքի նիստը ավարտվեց
- Նաիրա Զոհրաբյան. Աշոտյանին ձերբակալելը ձեր վախերի սուբլիմացիան է
- Իշխանությունն անում է այն, ինչ ուզում է՝ չհանդիպելով լուրջ դիմադրության. Դավիթ Շահնազարյան
- Իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Միջազգային կառույցները Արևմուտքի շահերն են արտահայտում, Փաշինյանին նման հարցերում որևէ ձևով չեն խոչընդոտի. Պողոսյան
- Սա ստանդարտ բռնապետական գործիքակազմ է. Կարեն Վրթանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան