Մենք՝ բոլորս վճարել ենք շատ-շատ, որ Նիկոլ Փաշինյանը երթևեկի գերնոր «Mercedes»-ով․ Մամիջանյան
«Ադրբեջանին Արցախն անհրաժեշտ է զուտ որպես հող, մեզ համար է Արցախը հայրենիք, իրենց համար դա հողատարածք է»,- խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ «Ադրբեջանը հոյակապ գործընկեր է գտել, որն աշխատում է Հայաստանի Հանրապետության հրապարակում, որն ամեն ինչ անում է, որպեսզի իրեն մատակարարի Արցախը»։
«Հավանաբար երկու բան է բանակցային սեղանին։ Մեկը՝ Փաշինյանը պարտադիր պետք է ստանա իր իշխանությունը պահպանելու երաշխիքները։ Երկրորդ՝ քննարկում են՝ այն ափսեն, որի վրա ինքն Արցախը մատուցելու է Ադրբեջանին, ծայրի նախշերը կապույտ են լինելու, թե՞ ուրիշ գույն։ Ես բանակցային գործընթացն այդպես եմ տեսնում։ Ես միշտ չէ, որ կարող եմ բացահայտել աղբյուրները, թե տեղեկատվությունը միջազգային որ գործընկերներից եմ ստանում։ Բայց մինչ օրս մեր կուսակցության կողմից հնչեցված տվյալները, ցավոք սրտի, միշտ ճիշտ են եղել, և դրա համար է այս պահին քաղաքական հալածանքի ենթարկվում Արմեն Աշոտյանը»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Հայկ Մամիջանյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արված հայտարարություններին, թե՝ «Իմ անվտանգության վրա՞ է ավելի ծախսվում, քան Քոչարյանի և Սարգսյանի», ասաց․
«Մենք՝ բոլորս վճարել ենք, որ Նիկոլ Փաշինյանը երթևեկի գերնոր «Mercedes»-ով, վճարել ենք շատ, շատ-շատ, հետո մենք՝ բոլորս վճարել ենք, որ տիկին Աննա Հակոբյանը երթևեկի հա՛մ մի հատ գերնոր «Mercedes»-ով, հա՛մ մի հատ գերնոր Lexus-ով։ Դե, ամեն օր նույն մեքենան չեն վարի։ Հետո մենք վճարել ենք նրա համար, որ վարչապետի անվտանգության բոլոր մեքենաները փոխվեն ամենանոր ամենագնացներով։ Դա բարդ չէ, սիրելի քաղաքացիներ, բացեք կադրերը նայեք, թե ինչ մեքենաներ էին սպասարկում առաջ, և ինչ մեքենաներ՝ հիմա։ Այո՛, հավելյալ միջոցներ են կիրառվում, այո՛, ահռելի մեծացվել են ծախսերը՝ բոլորը գաղտնի գրիֆով։ էլ չեմ ասում, որ Փաշինյանի՝ Երևանի Ա կետից Բ կետ տեղափոխումը սպեց-օպերացիա է»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հաջորդ հայտարարությանը՝ կապված Վազգեն Սարգսյանի հետ, Հայկ Մամիջանյանը նշեց․
«Ես խնդրում եմ, որ մեր քաղաքացիները բացեն ու նայեն, թե ինչ մաղձ, ինչ կեղտ ու թարախ էր Նիկոլ Վովայի Փաշինյանն իր թերթոններով տարածում Սպարապետի ու մեր բանակի ուղղությամբ։ Այդ ո՞ր օրվանից ինքը դարձավ Սպարապետի արժեքները կրող։ Սպարապետի արժեքները կրողը Արցախը չի հանձնում, և ինքը Սպարապետի անունը տալու իրավունք չունի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան