Ակնկալում եմ, որ միջազգային գոծընկերներն Ադրբեջանի օգտագործած սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն.Փաշինյան
«Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում Վաշինգտոնում: Հույս ունեմ, որ նախորդ հանդիպման ժամանակ գրանցված որոշակի առաջընթացը կզարգանա»,-գործադիրի այսօրվա նիստի մեկնարկին տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը
Նա ասաց, որ այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություններ ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի:
«Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնամուխ լինել բուն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով 2020 թվականի նոյմեբրի 9-ի եռակողմ հայաստանը՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացմանը՝ երկրների ինքնիշխանության իրավազորություն, փախադարձության և հավասարության սկզբունքների հիման վար:
«Հայաստանի տարածով միջանցքային որևէ տրամաբանությունն անընդունելի է»,-հայտարարեց Փաշինյանը և հայտնեց, թե այդ իմաստով ակնկալում է, որ միջազգային գոծընկերներն Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն:
Հարակից հրապարակումներ`
- Էլ ինչպե՞ս է լինում Էթնիկ զտումը՝ արգելափակվում է ԼՂ հայերի սննդի, գազի, էլկտրաէներգիայի մատակարարումը. Փաշինյան
- Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Քաշաթաղի միջանցքով
- Զանգեզուրի միջանցքը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ կապված հարց է․ Էրդողան
- ՀՀ ԱԳՆ. Լաչինի միջանքը վեց ամիս փակ է՝ չնայած միջազգային կառույցների բազմաթիվ կոչերին ու դատարանի վճռին
- ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան