Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
Հունիսի 16-ին, Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից։
«Հրդեհը մեկուսացվել է հունիսի 15-ին ժամը 13։00-ին, մարվել՝ հունիսի 16-ին ժամը 18։00-ին։ 1 հա տարածքում այվել է շինարարկան աղբ։
Հիշեցնենք, որ hունիսի 13-ին, ժամը 04։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայր չհասած` ավտոշուկայի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի աղբավայրում։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Դեպքի վայրում աշխատել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և 4 ջրատար։
Հունիսի 14-15-ը Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն»,- ասվում է հաղորդագրությունում։