«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերն են «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն եղբայրները
«Ոսկե ծիրան» Երևանի 20-րդ միջազգային փառատոնի պատվավոր հյուրերն են Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի կրկնակի դափնեկիրներ, եվրոպական կինոյի կենդանի լեգենդներ՝ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն եղբայրները, որոնց կշնորհվի «Ոսկե ծիրան»-ի պատվո մրցանակը կինոյում ունեցած մեծագույն ավանդի համար։
Փառատոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Երևանում նաև կիրականացվի նրանց ֆիլմերի հետահայաց ծրագիրը և մեծ հանդիպում կկազմակերպվի հեղինակների հետ։
«Ոսկե ծիրան» Երևանի 20-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 9-16-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան