Ուելս-Հայաստան՝ 1։2
ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Ուելս - Հայաստա հանդիպման հաշիվը բացեց Ուելսի հավաքականը։
Քիչ անց Լուկասը հավասարեցրեց հաշիվը, իսկ Ռանոսի գոլի շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվում։
Առաջին խաղակեսի 37-րդ րոպեին հաշիվը 1։2 է։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին նախախաղային ասուլիսում հայտարարել էր.
«Մեկ նպատակ ունենք՝ որակավորվել Եվրո 2024-ի համար»։
Ուելս-Հայաստան հանդիպումը սպասարկում է բուլղարական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավարն է Գեորգի Կաբակովը։ Մրցավարի օգնականներն են Մարտին Մարգարիտովը և Դիյան Վալկովը, 4-րդ պաշտոնյան է Ռադոսլավ Գիդժենովը։
VAR-ի մրցավար է նշանակվել Դրագոմիր Դրագանովը, VAR-ի մրցավարի օգնական՝ Իվայլո Ստոյանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան