Վրաստանի պաշտպանության ուժերի գումարտակի հրամանատարը զորավարժարանում կայծակահարվել է
Վրաստանի պաշտպանական ուժերի հրետանային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գոդերձի Ապրասիձեն կայծակահարվել է «Օրֆոլո» զորավարժարանում։
«Sputnik-Georgia»-ի փոխանցմամբ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հղում անելով Վրաստանի ՊՆ-ին, նշվում է, որ փոխգնդապետին օգնություն են ցուցաբերել տեղում, իսկ հետո տեղափոխել են Ախալցխայի հոսպիտալ։ Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Գերատեսչության տվյալներով՝ զինվորականի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն բժիշկներին հաջողվել է կայունացնել հեմոդինամիկ ցուցանիշները: