Տարոն Սիմոնյան. Փաստաբանների նկատմամբ բռնությունների հետևանքով թռիչքաձև հետընթաց ենք ապրում
Բազմաթիվ փաստաբանների մասնակցությամբ ՓՊ շենքի դիմացից իրականացվում է երթ դեպի ԵՄ գրասենյակ։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի պատճառ է դարձել ոստիկանության բաժանմունքներում փաստաբանների նկատմամբ իրականացրած բռնությունները։ Վերջերս ոստիկանությունում բռնության է ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը։ Նա հայտարարել է՝ իր պաշտպանյալին խոշտանգել են ոստիկանությունում։
Մինչ երթի մեկնարկը փաստաբան Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ միշտ էլ փաստաբանի աշխատանքն իր մեջ վտանգներ պարունակում է, քանի որ շատ դեպքերում շահերը հակադրվում են գործող իշխանությունների հետ։
«Փաստաբանի աշխատանքը ենթադրում է որոշակի ռիսկերից ապահովագրում, դրա համար գոյություն ունի Փաստաբանների պալատը, որն իր հնարավարությունների շրջանակում փոձում է պաշտպանել փաստաբաններին՝ նրանց միայնակ չթողնելով պետական մարմինների հետ, քանի որ փաստաբանները միայնակ չեն կարող պաշտպանել իրենց շահերը»,-ասաց նա։
Սիմոնյանի խոսքով, իրավապահ համակարգում փաստաբանների հետ կոնֆլիկտներ եղել են նաև նախկին իշխանության օրոք, բայց իր հիշած ծեծի երկու դեպքերն էլ տեղի են ունեցել գործող իշխանության օրոք։
«Փոխարեն մենք օր օրի զարգանանք, ամեն հաջորդ քայլի ժամանակ ավելի շատ երաշխավորենք քաղաքացիների ու նրանց շահերը պաշտպանող փաստաբանների իրավունքները, հակառակն է լինում։ Նման քայլերով մենք թռիչքաձև հետընթաց ենք ապրում։ Սա նշանակում է, որ սխալներ կան, բոլոր մտահոգ մարդիկ, այդ թվում պետական ապարատում աշխատող օրինապահ մարդիկ ամեն ինչ պետք է անեն, որ գոնե փաստաբանների իրավունքները չոտնահարվեն։ Եթե ոստնահարված է փաստաբանի իրավունքը, ինքը չի կարողանալու պաշտպանել իր վստահորդի իրավունքները»,-ասաց նա։
Խոսելով փաստաբանի նկատմամբ իրականացված բռնության վերաբերյալ միջազգային կառույցների, այդ թվում ԵՄ ներկայացուցչության արձագանքնի բացակայության պատճառների մասին՝ Տ. Սիմոնյանը ենթադրեց՝ գուցե սպասում են, որ գործի բոլոր փաստական հանգամանքները պարզվեն, նոր հայտարարություններով հանդես գան։
«Մեր ակցիայի նպատակն այն է, որ կարողանանք օբյակետիվ իրականությունը ցույց տալ մեր տեսանկյունից, որպեսզի միջազգային կառույցներն իրենց ընկալումը ճիշտ ձևավորեն»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ փաստաբաններն ինքնակազմակերպման սկզբունքով սկսում են իրազեկման հանրային գործողություններ։
Առաջին իրազեկման ակցիան այսօրվա երթն է, որի նպատակն է եվրոպացի գործընկերներին իրազեկելը, որ ՀՀ դատաիրավավական բարեփոխումների ֆինանսավորման համար հատկացվող ԵՄ միջոցներն ուղղվում են փաստաբանների նկատմամբ բռնարարքներին։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները երթ կիրականացնեն դեպի ԵՄ գրասենյակ
- Զարմացած եմ, որ փաստաբանի ծեծը և քաղաքացու խոշտանգումը ԱԺ-ում քննարկման հիմնական թեման չէր. Սոս Հակոբյան
- Արա Զոհրաբյան. Մենք սա կուլ չենք տալու
- ՓՊ նախագահ. Կարծես թե մենք վերադառնում ենք 90-ական թվականներ, անթույլատրելի է
- Փաստաբանը համոզված է, իր նկատմամբ ոստիկանությունում անհարկի ուժ են գործադրել, քանի որ ականատես է եղել իր պաշտպանյալի խոշտանգմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան