Դա կանեմ Ա.Աշոտյանի հետ հարցը քննարկելուց հետո․ Փաստաբան
Հակակոռուպցիոն դատարանի կողմից այսօր կալանավորված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«ՀՀ քննչական կոմիտեն իր հաղորդագրություններով և տեսահոլովակներով գրեթե ամբողջությամբ բացահայտել է բոլոր փաստական հանգամանքները, որոնք առկա են Արմեն Աշոտյանի քրեական գործով, իհարկե դրանց տալով իրավաբանական գիտության հետ կապ չունեցող գնահատականներ, որոնց ակնհայտ նպատակն է ստվեր գցել իմ պաշտպանյալի վրա և նրան ներկայացնել բացասական լույսի ներքո:
Այս իրողությունն ինձ ստիպում է, առանց նախաքննական արդեն գոյություն չունեցող գաղտնիքը հրապարակելու ռիսկի, մանրամասն անդրադառնալ քրեական գործի/վարույթի հանգամանքներին և ներկայացված «մեղադրանքին», ինչպես նաև, միգուցե, դատարանում Ա.Աշոտյանի կողմից արված բացահայտումներին՝ քննչական կոմիտեի նախագահի և նրա աներորդու գործով անցնող անձանց վրա հնարավոր ազդեցության մասին:
Սակայն պահպանելով փաստաբանական էթիկան, դա կանեմ Ա.Աշոտյանի հետ հարցը քննարկելուց հետո»:
Հարակից հրապարակումներ`
- Աթանեսյան. Դատարանն Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել
- Վերածնվող Հայաստան. Պատահական չէ, որ Արմեն Աշոտյանի կալանավորման որոշումը կայացվեց հենց այս փուլում
- Մելոյան. Այո՛, Արմեն Աշոտյանը ՔԱՂԲԱՆՏԱՐՅԱԼ է և պետք է անհապաղ ազատ արձակվի
- Թաթոյան. Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննությունը պետք է ենթարկվեր հրապարակային քննության
- Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2 ամսով
- «Հրապարակ». Աշոտյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդման դասական օրինակներից է
- Փաստաբան. Արմեն Աշոտյանի կալանքի նիստը ավարտվեց
- Նաիրա Զոհրաբյան. Աշոտյանին ձերբակալելը ձեր վախերի սուբլիմացիան է
- ՀՅԴ ԳՄ. Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է, իսկ գործող իրավապահ համակարգն իրականացրել է օրվա ռեժիմի քաղաքական պատվերը