Մի շիշ քաշած արաղ ու առյուծի փոխարեն՝ Չալոն․ Փաշինյանի զինանշանն՝ ըստ Մամիջանյանի
Մեր զինանշանն իր մեջ պարունակում է այն ամենն, ինչով մենք հպարտանում ենք՝ մեր կրոնը, մեր պատմությունը, մեր պայքարելու և հաղթելու ունակությունները։ Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով ՀՀ զինանշանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Պատգամավորի խոսքով՝ հավանաբար, նա ուզում է զինանշանը, դրա համար կփորձի մտածել, թե Փաշինյանի ուզած զինանշանն ինչ տեսք կարող է ունենալ։ «Ֆեյսբուքի լայքի նշանը, մի շիշ քաշած արաղ, մի քանի տարի առաջ դեղահաբ էի տարել կառավարության շենքի մոտ, կարող է դա էլ դնել, մեծ տառերով վերևում կարող է գրել՝ կապիտուլյանտ, տակը գրի, տանք, որ ապրենք, և իրենց իշխանության սիմվոլը՝ մեծ բանանը։ Ասել էր Հայաստանում առյուծ չկա, Չալոյին թող դնեն։ Մտքեր եմ տալիս, թող գրանցեն», - ասաց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ իրականում նման հայտարարություններն արվում են, որ դրանք քննարկվեն, այլ ոչ թե առօրյա ավելի կարևոր խնդիրները։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Պատահական չէր հայտնի անձնավորության երեկվա խոհա-փիլիսոփայական ակնարկը զինանշանի մասին
- Մեր զինանշանը 1991թ․-ին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է․ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան