Բաքուն Ֆրանսիային մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար խոչընդոտներ ստեղծելու մեջ
Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մեջ։ Համապատասխան հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ կապված Ֆրանսիայի ԱԳՆ-ի հունիսի 16-ի հայտարարության հետ։
«Կոչ ենք անում ֆրանսիական կողմին այլևս նման դիրքորոշում արտահայտելով չստեղծել պայմաններ գործընթացը խոչընդոտելու փորձերի համար»,- մեջբերում են նրա խոսքն ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք որ Ֆրանսիան ափսոսք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի կետերում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի հետ կապված, այդ թվում՝ կրակոցներ ուղղված Հայաստանի տարածքում գտնվող Երասխ բնակավայրի ուղղությամբ։ Փարիզը զսպվածության, լարվածության թուլացման և խաղաղ բնակչության պաշտպանության կոչ է անում։ Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության համաձայն, Ֆրանսիան նաև հաստատում է իր աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի վճռի լիակատար կատարմանը Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակված Լաչինի միջանցքով՝ Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհի երկայնքով երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից Երասխի ուղղությամբ կրակոցներից հետո Ֆրանսիան դեէսկալացիայի և խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արել
- Երասխ են այցելել Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները
- Ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության
- Ինչո՞ւ հենց Երասխ
- ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք․ Կոստանյան
- Երասխում Ադրբեջանի կրակոցներից վիրավորված օտարերկրացիները վիրահատվել են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին