Դիլբարյան. Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս ՀՀ զինանշանը, պատճառը պարզ է՝ Հայոց Արարատն է
Քաղաքական-հասարակական գործիչ Նարինե Դիլբարյանը գրում է.
«Քաղաքական աբսուրդի գագաթնակետը կամ անկեղծության և խոստովանանքի պահը՝ Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս ՀՀ զինանշանը, պատճառը պարզ է՝ Հայոց Արարատն է, որ աներկբա Թուրքիային է ուզում հանձնել ՔՊ վարչապետը, ջրհեղեղն էլ վերադիր, օրհներգն էլ քիմքին հաճո չէ, խմբագրման ենթակա է, վերջին տունն է ավելորդ, այնուհետ ամենամեծ սխալի խոստովանություն, իսկ սխալն առանցքային է, պարզվում է՝ բանակին է վստահել Փաշինյանը, արդ կարծես զղջում է, այսինքն՝ այլևս չի վստահում, ընդհանրապես գուցե զինանշանի և օրհներգի ավելորդ տների հետ բանակից էլ ձերբազատվի։
Իրեն միայն ոստիկանություն և վարչապետի անվտանգության ծառայություն է պետք․ ԱԱԾ-ն վերանվանելու կարիք կա թերևս, ազգային անվտանգությունը դարձնենք վարչապետի անվտանգության ծառայություն՝ ՎԱԾ։ Պետության լուծարումը՝ որպես ուղիղ ճանապարհ։ Փաստորեն, 2018 թվականի ապրիլին այս գաղափարաբանությամբ էր իշխանության գալիս ՔՊ առաջնորդը»։
Հարակից հրապարակումներ`
- Մի շիշ քաշած արաղ ու առյուծի փոխարեն՝ Չալոն․ Փաշինյանի զինանշանն՝ ըստ Մամիջանյանի
- Քաղաքագետ. Պատահական չէր հայտնի անձնավորության երեկվա խոհա-փիլիսոփայական ակնարկը զինանշանի մասին
- Մեր զինանշանը 1991թ․-ին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է․ Փաշինյան
- Իշխանյան. «Հետաքրիրն այն էր, որ դավաճանի գլխին Հայաստանի զինանշանն էր՝ Արարատ լեռով»