Եգիպտոսում կհավերժացնեն շնաձկների հարձակման հետևանքով զոհված ռուս տղամարդու հիշատակը
Կարմիր ծովի ծովային գիտությունների և արգելոցների ինստիտուտը ծրագրում է հավերժացնել շնաձկան հարձակումից մահացած ռուսաստանցու հիշատակը: «ՌԻԱ նովոստի»-ին այդ մասին ասել է ինստիտուտի փոխտնօրեն Ահմեդ Վահբալան։
Հունիսի 8-ին Հուրգադայում վագրային շնաձուկը հարձակվել է Ռուսաստանի քաղաքացու վրա, տղամարդը մահացել է: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսի վրա հարձակված շնաձուկը զմռսվել է տեղի ինստիտուտի մասնագետների կողմից՝ հետագայում թանգարանում որպես ցուցանմուշ ցուցադրելու համար:
«Ինստիտուտը փորձում է կապ հաստատել ռուս զբոսաշրջիկի ընտանիքի հետ՝ նրա հիշատակը հավերժացնելու համար՝ նրա մահվան պատմությունը արաբերեն և ռուսերեն թանգարանում շնաձկան կողքին գտնվող մարմարե հուշատախտակի վրա գրելով, բացի մահախոսականով նրա լուսանկարը տեղադրելուց»,-ասել է գիտնականը։
Տախտակի կողքին, ինչպես ասաց Վահբալան, նախատեսվում է տեղադրել նաև հանգուցյալի լուսանկարը և նրա պատվին մահախոսական։
Հուրգադայի միջադեպիս հետո տեղի նահանգապետը նախատեսում է բոլոր հյուրանոցներին հանձնարարել ծովում գիշատիժներից պաշտկանող ցանցեր տեղադրել:
Հարակից հրապարակումներ`
- Հուրգադայում բռնել են ռուս զբոսաշրջիկի վրա հարձակված շնաձկանը
- Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ռուս է մահացել
- Հուրգադայում զբոսաշրջիկների վրա շնաձկների հարձակման ևս մեկ պատճառ
- Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով մահացած կինը զբոսաշրջիկ չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան