«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր դատախազի եկամուտը 73 մլն դրամ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2014 թվականի հուլիսին բնակարանի բաժնեմաս է նվեր ստացել։ 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրում գլխավոր դատախազը հենց այս բնակարանն է որպես անշարժ գույք հայտարարագրել։
Ըստ նույն հայտարարագրի՝ Աննա Վարդապետյանն ավտոմեքենա չունի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա «Անտառային ՇԻՆ» ՍՊԸ-ից երկու փոխառություն ունի՝ 47 մլն 780 հազար եւ 5 մլն 314 հազար դրամ։
2022 թվականի վերջում (բացառությամբ ավանդների) նա բանկային հաշիվներին ունեցել է 641 հազար, 101 հազար, 1 մլն 447 հազար դրամ եւ 15 եվրո, իսկ որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 600 հազար դրամ գումար։
2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի եկամուտը 73 մլն դրամ է եղել, որից 1 մլն 216 հազար դրամը ստացված փոխառություններն են, 3 մլն 762 հազար դրամ նա ստացել է ՊԵԿ-ից, 47 մլն 780 հազար դրամ նա ստացել է կրկին վարկ բանկից, 614 հազար դրամ՝ Երեւանի պետական համալսարանից, 12 մլն դրամ ստացել է վարչապետի աշխատակազմից՝ որպես աշխատավարձ (մինչեւ 2022 թվականի սեպտեմբերը նա աշխատել է կառավարությունում), եւ 7 մլն դրամ էլ նա ստացել է աշխատավարձ արդեն որպես դատախազ սեպտեմբերից հետո։
Ստացած վարկերի մայր գումարի մնացորդը տարվա վերջին կազմել է 46 մլն 918 հազար դրամ։ Որպես ծախս Վարդապետյանը նշել է միայն վարկերի մարմանն ուղղված վճարումները՝ 11 մլն 243 հազար դրամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է Արցախում մարզային այցելություններ սկսել
- «Փաստ». Ադրբեջանի առջև «կուռկուռի ձագ» դարձածները ԱԺ ամբիոնից հանկարծ «առյուծի կաթ խմածի» դերի մեջ են մտնում
- «Ժողովուրդ». ՔՊ-ականները երեկ տեղավորվել են «Դիլիջան» հյուրանոցում, լիարժեք հանգստի են նվիրել իրենց
- «Հրապարակ». ԱԱԾ հատուկ ջոկատայինների ռեյդը վրդովվեցրել էր արդարադատության նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան