Չարխչյան. Ղուկաս Չուբարյանի աշխատանքի անվան փոփոխությունը համարում եմ կոպիտ միջամտություն
Գրականագետ Հովիկ Չարխչյանը գրում է
«Երևանի Մանկական զբոսայգում տեղադրվեց մի քանդակ, որն իսկապես գլուխգործոց է: Խոսքը Ղուկաս Չուբարյանի աշխատանքի մասին է: Գոնե ինձ համար անհասկանալի պատճառներով քանդակը կոչել են «Սուրբ եղիցի անուն քո», մինչդեռ հեղինակը այն անվանել է «Լույս իջնի վրադ»: Ես չգիտեմ՝ ո՞րն է այդ խմբագրման պատճառը, բայց անվան փոփոխությունը համարում եմ կոպիտ միջամտություն:
Ամեն դեպքում, 1985 թվականին ստեղծված քանդակն ունի նախապատմություն և, կարծում եմ, երևանցիների համար հետաքրքիր կլինի դա իմանալ: Բանն այն է, որ Չուբարյանն այս աշխատանքը մտահղացել է որպես հուշարձան՝ Լենինգրադի մերձակա եղբայրական գերեզմանոցում տեղադրելու համար, ուր հենց պատերազմի սկզբում զոհվել էր քանդակագործի եղբայրը: Եղբոր հիշատակը հավերժացնելու միտքը տասնամյակներ շարունակ զբաղեցրել է քանդակագործին, և այդ ընթացքում նա բազմաթիվ էսքիզներ ու տարբերակներ է մշակել: Ի վերջո, 1980-ականների սկզբներին հայտնի է դառնում, որ Լենինգրադում որոնողական խմբերի կողմից գտնվել է եղբոր՝ Լուսեղեն Չունբարյանի զինվորական անվանանիշը: Ղուկաս Չուբարյանը մեկնում է այնտեղ և որոշում է, որ քանդակը պիտի տեղադրվի հենց այդ վայրում:
Ցավոք, նրա ցանկությունն այդպես էլ չիրագործվեց: Փոխարենը ստեղծագործության տարբերակներից մեկը գնեց Տրետյակովյան պատկերասրահը»։
Հիշեցնենք, որ նախօրեինԵրևանի Մանկական այգում տեղի է ունեցել Ղուկաս Չուբարյանի «Սուրբ լինի անունը Քո» քանդակի բացման հանդիսավոր արարողությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին