«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է Արցախում մարզային այցելություններ սկսել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»-ի խորհուրդը պատրաստվում է Արցախում մարզային այցելություններ սկսել, որպեսզի արցախցիներին իրազեկեն ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին եւ հորդորեն, որ չպետք է ձեռնունայն նստել ու սպասել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումներին։
Մարզային այցերին մասնակցելու է նաեւ Ռուբեն Վարդանյանը, ճակատի վերջնանպատակն արցախցիներին ոտքի հանելն է, որը, ամենայն հավանականությամբ, կդրսեւորվի մեծ հանրահավաքի տեսքով։ Իսկ թե չսպասելու եւ գործողություններ նախաձեռնելու տակ ինչ նկատի ունեն, մեզ չհաջողվեց պարզել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ադրբեջանի առջև «կուռկուռի ձագ» դարձածները ԱԺ ամբիոնից հանկարծ «առյուծի կաթ խմածի» դերի մեջ են մտնում
- «Ժողովուրդ». ՔՊ-ականները երեկ տեղավորվել են «Դիլիջան» հյուրանոցում, լիարժեք հանգստի են նվիրել իրենց
- «Հրապարակ». ԱԱԾ հատուկ ջոկատայինների ռեյդը վրդովվեցրել էր արդարադատության նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան