«Հրապարակ». Սամվել Բաբայանը որոշել է նոր շարժում սկսել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պետնախարարի պաշտոն չստանալուց հետո Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը չի հանձնվել, արցախյան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ որոշել է նոր շարժում սկսել՝ իշխանափոխության պահանջով։ Նա առայժմ փակ հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ, քննարկում է իր գաղափարները։ Իսկ թե որ պահից եւ ինչպես կակտիվանա, մեր աղբյուրները լռում են։
Օրերս իր տեսաուղերձում Բաբայանը հայտարարեց՝ այլեւս որեւէ պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի ընդունի. «Ես այլեւս պատրաստ չեմ որեւէ քննարկման, պատրաստ չեմ ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնում այս կամ այն պարտականությունները, որոնց մասին նախկինում խոսել եմ, նույնիսկ եթե ինձ խնդրեն»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Աշոտյանի ձերբակալությունը և հաջորդած կալանավորումը հստակ քաղաքական պատվեր են իշխանության կողմից
- «Ժողովուրդ». Ինչո՞ւ Ջալալ Հարությունյանը չի ներկայանում ԱԺ քննիչ հանձնաժողով
- «Հրապարակ». ՔՊ քաղաքական ժողովի գլխավոր հարցը լինելու է Երեւանը «չհանձնելը»
- «Փաստ». Հայկուհի Հարությունյանը և նրա գործընկերները որոշեցին իրենց անդարդ գլուխը չդնել ցավի տակ
- «Ժողովուրդ». ՀՀ գլխավոր դատախազի եկամուտը 73 մլն դրամ է եղել
- «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է Արցախում մարզային այցելություններ սկսել
- «Փաստ». Ադրբեջանի առջև «կուռկուռի ձագ» դարձածները ԱԺ ամբիոնից հանկարծ «առյուծի կաթ խմածի» դերի մեջ են մտնում
- «Ժողովուրդ». ՔՊ-ականները երեկ տեղավորվել են «Դիլիջան» հյուրանոցում, լիարժեք հանգստի են նվիրել իրենց
- «Հրապարակ». ԱԱԾ հատուկ ջոկատայինների ռեյդը վրդովվեցրել էր արդարադատության նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները