Մհեր Գրիգորյանը Շահին Մուստաֆաևին առաջարկ է ուղարկել անցկացնել սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից:
Նշվում է, որ առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին