Վրաստանում ծեծի են ենթարկել ընդդիմադիր քաղաքական գործիչ Զուրաբ Ջափարիձեին
Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ընդդիմադիր «Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն Գորի քաղաքի մոտ հարձակման զոհ է դարձել։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին Facebook-ում հայտնել է կուսակցության անդամ Աննա Կուրաշվիլին։
«Մենք մեքենայով գնում էինք դեպի ճամբար, կանգ առանք Գորի Սմարթի մոտ, աղջիկները մտան խանութ, և այդ պահին ինչ-որ խելագար մարդ հարձակվեց Ջափարի վրա (Զուրաբ Ջափարիձե)-գրել է նա։
Վրաստանի ՆԳՆ-ն դեռ պաշտոնապես չի մեկնաբանել միջադեպը։ Հարձակվողի ինքնությունը դեռ պարզված չէ։ Ինչպես ավելի ուշ ֆեյսբուքում հայտնել է ինքը՝ ընդդիմադիրը, ոստիկանությունում հարցաքննվել է վերցրել և իրեն լավ է զգում։
Ջափարիձեն Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է եղել 2012-ից 2016 թվականներին և եղել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության (ՄԱԿ) անդամ, որը հիմնել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի պաշտպանության ուժերի գումարտակի հրամանատարը զորավարժարանում կայծակահարվել է
- Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի փրկարարները կմասնակցեն անտառային հրդեհների մարման վարժանքներին
- Վրաստանից հայտնել են, թե երբ Սաակաշվիլին կվերադառնա բանտ
- ՆԱՏՕ-ն անհանգստացած է, որ Վրաստանի իշխանությունները հավանություն են տվել Ռուսաստանի հետ թռիչքների վերականգնմանը