«Թրևիս, ես հղի եմ». Քորթնի Քարդաշյանը հենց ամուսնու համերգի ժամանակ հայտարարել է, որ երեխայի է սպասում
44-ամյա ռեալիթի աստղ Քորթնի Քարդաշյանը ամուսնուն՝ Թրևիս Բարքերին անակնկալ է արել. նա երաժշտին հենց ելույթի ժամանակ պատմել է իր հղիության մասին։ Այս մասին գրում է The Voice-ը։
Քորթնի Քարդաշյանը ներկա է եղել The Blink-182-ի ներկայացմանը։ Ինչ-որ պահի Քիմ Քարդաշյանի քույրը սկսել է ծածանել հսկայական պաստառ, որի վրա գրված էր՝ «Թրևիս, ես հղի եմ»:
Թմբկահարն արագ արձագանքել է. նա ցատկել է բեմից և մոտեցել է կնոջը։ Բլոգերներն անմիջապես սկսել են շնորհավորել Քորթնիին և երաժշտին այս նորության կապակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան