Ֆրանսիայի ԱԳՆ. ՌԴ-ն չի հրավիրվել նոր միջազգային ֆինանսական պայմանագրի շուրջ գագաթնաժողովին
Ռուսաստանը չի մասնակցի գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու է նոր միջազգային ֆինանսական պայմանագիրը, որը տեղի կունենա Փարիզում հունիսի 22-23-ը։ ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ այդ մասին ուրբաթ օրը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։
Գագաթնաժողովի նպատակն է, նրա խոսքով, «խուսափել աշխարհի մասնատումից, որն այսօր մեծ վտանգ է ներկայացնում», «դյուրացնել ֆինանսավորման հասանելիությունը և օգնել լուծել պարտքի խնդիրը»: Ըստ Կոլոնայի՝ այս հանդիպմանը «բոլոր տարածաշրջանները ներկայացված կլինեն»։
«Ռուսաստանը հրավիրված չէ գագաթնաժողովին, քանի որ նա իրեն ժամանակավորապես դրել է լուսանցքում»,-ասել է Կոլոնան։
Ֆրանսիացի նախարարը նշել է, որ ֆորումին մասնակցելու հրավեր են ստացել BRICS-ի այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մասնակցել օգոստոսին Յոհանեսբուրգում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, ինչպես ավելի վաղ հայտնել էր L'Opinion թերթը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրին, Կոլոնան նշել է, որ «դեռ շատ հարցեր կան դրա անցկացման վերաբերյալ, ներառյալ գագաթնաժողովի անցկացման վայրը»:
Հարակից հրապարակումներ`
- Ռադան հաստատել է Իրանի դեմ 50 տարի ժամկետով պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը
- ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը
- ԵՄ-ն պատժամիջոցների 11-րդ փաթեթում չի ներառի Ռուսաստանից գազատարով գազի ներկրման արգելքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները