Ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից կատարված գրառումը չի համապատասխանում իրականությանը. ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհրդից տեղեկացնում են, որ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից կատարված և մամուլում տարածված գրառումն այն մասին, թե ինքը հանդիսանում է դատավոր Սարգիս Դադոյանի հորեղբոր որդին և կարող է ազդել դատական ակտի կայացման վրա, չի համապատասխանում իրականությանը:
«Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը որևէ ազգակցական և բարեկամական կապ չունի ֆեյսբուքյան օգտատեր «Kar Dadoyan»-ի հետ։
Ավելին՝ դատավորի կողմից դատական ակտի կայացման գործընթացին ցանկացած միջամտություն քրեորեն պատժելի արարք է։
Հետևաբար հորդորում ենք զերծ մնալ չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց, ինչպես նաև դատական իշխանության անկախությունը կասկածի տակ դնող գրառումներ կատարելուց»,- նշում են ԲԴԽ-ից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան