Հայաստանում Եվրոպական հնագիտության օրերը շարունակվում են
Հայաստանում Եվրոպական հնագիտության օրեր են. այս կապակցությամբ ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, հնագիտական ուսումնասիրությամբ զբաղվող համապատասխան կազմակերպություններում հունիսի 16-18-ն իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, եռօրյա միջոցառումների ընթացքում հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին, այդ թվում՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական կենտրոններ, որոնք սովորաբար բաց չեն հանրության համար, հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ, մասնակցություն մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումների:
Եվրոպական հնագիտության օրերի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի վերջին տարիներին իրականացրած Վերին Նավեր հնավայրի պեղումների արդյունքները՝ գտածոների նոր ցուցադրությամբ:
Եվրոպական հնագիտության օրերի ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։