Բա ոնց անե՞նք
2022 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունն էր, հա՞։ Լսողի համար ոչ կատարողականը պարզ եղավ, ոչ հաշվետվությունը։ Ինչպես է ասու՞մ քպ-ն՝ «սովորական քաղաքացու»։
Սովորական քաղաքացին տեսավ, որ էլի ընդդիմություն ու իշխանությունը «զարկին» իրար, բայց ասեմ՝ քպ-ն լավ էր պատրաստվել։ Սերժ Սարգսյանի խոսքերից մեկ անձից գնումների մասին՝ «մարդը ճիշտ էր, ինչ ասեմ», բանակի մասին, որ ժամանակի, թե ոչ տեղին լինելու պատճառով Սեյրան Օհանյանը ամբողջությամբ չանդրադարձրեց, «մարտի մեկի» մասին, երբ Ալենը դաշնակցականներին ասաց... հասկանու՞մ եք։ Սովորական քաղաքացին չի նստում համադրում, համեմատում, եզրակացնում։ Որքան էլ ընդդիմությունը մտածի, որ՝ այդ մասին խոսել ենք, միշտ սովորական այդ քաղաքացու մոտ տպավորվում է վերջին ասածը։ Իսկ երկու օր առաջ նույնիսկ Արփին էր պատրաստված խոսում։
Հազար ու հազար անգամ ես ինձ հարց եմ տալիս՝ ինչու ընդդիմությունն այսքան ամբիցիոզ եղավ, որ նախ՝ գնաց ընտրությունների, հավատալով, թե համեմատւթյան մեջ կամ բացարձակով իրենք սիրված են։ Որտեղից այդ ինքնավստահությունը։ Կամ՝ եթե գնալու էր ընտրությունների, ինչու այնպիսի մարդիկ չգնացին, որ «դուք արել եք, դուք էլ հիմա եք անում» խոսակցություններից զերծ մնար սովորական քաղաքացին։
Ոնց տեսնում եմ՝ ընդդիմությունը խելոք սպասելու է հաջորդ ընտրություններին, հա՞։
Ու եթե քաղաքական, ակտիվ, աշխարհ տեսած, ձեռքը չքարի տակ ընդդիմությունը մինչև վերջ չգնաց նիկոլենց թախտից գցելու համար, որ Հայրենիք չկորցնենք, սովորական քաղաքացիները ոնց էին անելու, շատ էլ որ՝ շատ կորուստներ միս ու արյան պես են զգում։
Ու այստեղ բոլորը լռում են՝ կամ չեն պատասխանում, կամ չի ասվում։
Ու ամենասարսափելին՝ երբ մտածում ես մյուս գարնան մասին։ Հա, չի համբերվում, բայց լավ, օկ՝ ով է գնալու որպես ընդդիմություն ընտրությունների։ Ախր դուք չեք ճանաչում «սովորական» քաղաքացուն։
Ա. Ո.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին