Փոքր Վեդիում քաղաքացին ընկել է 9 մետր խորությամբ փոսն ու արգելափակվել
Հունիսի 17-ին, ժամը 11։40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի Ջանիկ Դուրյան փողոցում քաղաքացին ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Ջանիկ Դուրյան փողոցի տներից մեկի բակում աշխատանքներ իրականացնելիս քաղաքացի Ա․ Մ․-ն (ծնված 1996 թ.) ընկել է փոսը (մոտ 9 մ) և արգելափակվել:
Փրկարարները Ա. Մ․-ին դուրս են բերել փոսից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան