Մահացել է ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էրիկ Մամիջանյանը
Մահացել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի պապիկը՝ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էրիկ Մամիջանյանը։
Հայկ Մամիջանյանը հայտնում են, որր պապիկի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ից «Սան Լազարո» սգո սրահում:
Էրիկ Մամիջանյանը 87 տարեկան էր։
Նա Ավարտել է Երևանի համալսարանը (1958 թ.), ուր և աշխատել է մինչև 1970 թվականը։ 1970 թվականից եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են գերբարձր էներգիայի տարրական մասնիկների ֆիզիկային։ Զբաղվել է 1011-1013 էվ էներգետիկ տիրույթի նեյտրոնմիջուկային փոխազդեցության կոմպլեքսային հետազոտությամբ, մասնակցել տիեզերական ճառագայթներում լիցքավորված հադրոնների նույնականացման աշխատանքներին։ Մշակել է իոնացման կալորիմետրի և նեյտրոնային սուպերմոնիտորի հնարավորությունների ընդլայնման մեթոդաբանությունը, ուսումնասիրել իոնացման կալորիմետրի և էմուլսիոն ու տրեկային դետեկտորների զուգակցման պրոբլեմը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան