Ադրբեջանի կողմից Երասխի ուղղությամբ կրակոցներից հետո Ֆրանսիան դեէսկալացիայի և խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արել
Ֆրանսիան ափսոսք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի կետերում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի հետ կապված, այդ թվում՝ կրակոցներ ուղղված Հայաստանի տարածքում գտնվող Երասխ բնակավայրի ուղղությամբ։ Փարիզը զսպվածության, լարվածության թուլացման և խաղաղ բնակչության պաշտպանության կոչ է անում։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հայտարարության համաձայն, Ֆրանսիան նաև հաստատում է իր աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի վճռի լիակատար կատարմանը Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակված Լաչինի միջանցքով՝ Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհի երկայնքով երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ։
«Ֆրանսիան լծված է խաղաղության վերադառնալու օրակարգին՝ ի բարօրություն տարածաշրջանի ամբողջ բնակչության»,- նշված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Երասխ են այցելել Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները
- Ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության
- Ինչո՞ւ հենց Երասխ
- ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք․ Կոստանյան
- Երասխում Ադրբեջանի կրակոցներից վիրավորված օտարերկրացիները վիրահատվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան