«Փաստ». Աշոտյանի ձերբակալությունը և հաջորդած կալանավորումը հստակ քաղաքական պատվեր են իշխանության կողմից
«Փաստ» թերթը գրում է.
«Երեկ Հակակոռոպցիոն դատարանը բավարարեց Նիկոլ Փաշինյանի իշխանության պահանջը և որոշում կայացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին: Հազվադեպ է լինում, որ ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական շրջանակների, հանրային հարթակներում ակտիվ ու ամենատարբեր գաղափարաքաղաքական կողմնորոշումներ ներկայացնող գործիչների տեսակետներն ու գնահատականներն այդքան միարժեք ու նույնանման լինեն: Արմեն Աշոտյանին ձերբակալելու, ապա և՝ նրան կալանավորելու մասին իշխանությունների որոշումն այդ հազվագյուտ դեպքերից է:
Իսկ գնահատականները, որ հնչեցվում են վերջին երկու օրերին, ընդհանրական առումով հանգում են հետևյալ բնորոշմանը. Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է: Իրավաբանները նշում են, որ նրան կալանավորելու համար իշխանության ներկայացրած փաստարկները, մեղմ ասած, խախուտ են ու զավեշտական: Բայց դա մի առանձին խոսակցության նյութ է: Հիմնականի մասին. Արմեն Աշոտյանի ձերբակալությունը և հաջորդած կալանավորումը հուշում են մի քանի ակնհայտություններ, որոնց մասին, ի դեպ, շատերն են բարձրաձայնում:
Առաջին. իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պատրաստվում է կատարել այնպիսի քայլ, որը բուռն արձագանքների տեղիք է տալու, ուստի դրանից առաջ նրա իշխանությունն անհրաժեշտություն է տեսնում առնվազն չեզոքացնել (ազատազրկել) իր առավել անհաշտ քաղաքական հակառակորդներին (այստեղ, ի դեպ-ով հավելենք, որ ընդդիմադիրների նկատմամբ սպասվող նոր ճնշումների մասին գրել էինք դեռ 1-1,5 ամիս առաջ):
Երկրորդ. Արմեն Աշոտյանի ձերբակալությունը և հաջորդած կալանավորումը հստակ քաղաքական պատվեր են իշխանության կողմից, որին ենթակա դատարանն այն պարզապես դակել է:
Երրորդ. կասկածից վեր է, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է նրա գերակտիվությամբ՝ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի անվտանգության հետ կապված հարցերում Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականությունն» ու դրա նպատակները հետևողականորեն, կարելի է ասել՝ մեթոդաբար մերկացնելով և օրվա իշխանության նկատմամբ արմատապես անհաշտ դիրքորոշմամբ: Այդ թվում՝ «դրսում»:
Ի դեպ, հավելենք, որ, մեր տեղեկություններով, Աշոտյանի նկատմամբ իրավական գործիքակազմով քաղաքական ճնշման հետ կապված կոշտ հայտարարություններ են սպասվում մի շարք եվրոպական քաղաքական կազմակերպություններից...»։
Մանրամասնրերը թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչո՞ւ Ջալալ Հարությունյանը չի ներկայանում ԱԺ քննիչ հանձնաժողով
- «Հրապարակ». ՔՊ քաղաքական ժողովի գլխավոր հարցը լինելու է Երեւանը «չհանձնելը»
- «Փաստ». Հայկուհի Հարությունյանը և նրա գործընկերները որոշեցին իրենց անդարդ գլուխը չդնել ցավի տակ
- «Ժողովուրդ». ՀՀ գլխավոր դատախազի եկամուտը 73 մլն դրամ է եղել
- «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է Արցախում մարզային այցելություններ սկսել
- «Փաստ». Ադրբեջանի առջև «կուռկուռի ձագ» դարձածները ԱԺ ամբիոնից հանկարծ «առյուծի կաթ խմածի» դերի մեջ են մտնում
- «Ժողովուրդ». ՔՊ-ականները երեկ տեղավորվել են «Դիլիջան» հյուրանոցում, լիարժեք հանգստի են նվիրել իրենց
- «Հրապարակ». ԱԱԾ հատուկ ջոկատայինների ռեյդը վրդովվեցրել էր արդարադատության նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան