Փաշինյանի գործունեության «շնորհիվ» Արցախի մահվան դատավճիռը կայացված է. Բագրատյան
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է.
«Հայաստանի և Արցախի միջև միջգերատեսչական համագործակցություն կա, բայց դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ ունենք նույն տեսակետները։ «Ինչպես ասացի, համագործակցությւոն կա, բայց կան նաև հարցեր, որոնց վերաբերյալ մեր կարծիքները տարբերվում են»։
Սա ասում է Արցախի ԱԳՆ Սերգեյ Ղազարյանը։ Հետաքրքիր կլիներ նրան հարցնել, իսկ որ հարցերում է, որ ձեր տեսակետը համընկնում է ՀՀ իշխանությունների հետ։
Փաշինյանի գործունեության «շնորհիվ» Արցախի մահվան դատավճիռը կայացված է և դուք բանտում պարզապես սպասում եք դրա իրագործմանը։ Այդքանից հետո այսքան դելիկատ մեկնաբանությո՞ւն»։