ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետը նոր դեկան ունի, նախկինը կալանավորված է
Կառլեն Խաչատրյանը նշանակվել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան:
«Այսօր ԵՊՀ Գիտական խորհրդի կողմից ընտրվել եմ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան:
Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս վստահության համար:
Առջևում նոր գաղափարներ ու ծրագրեր են` ի նպաստ Մայր բուհի և ի շահ մեր ուսանողների»,- գրել է Կ. Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը կալանավորվել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Հ. Ս.-ն, 2000 թվականից զբաղեցնելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը, նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի և այլ դասախոսների հետ խմբի կազմում՝ 2023 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ:
Հայկ Սարգսյանից բացի կալանավորվել են նաև ամբիոնի դոցենտ Գագիկ Տոնոյանը, կաշառք տված ծնողը Գ. Ա.-ն։
Հակակոռուպցիոն կոմիտեն ֆակուլտետի դեկանի տեղակալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Սակայն դատարանը նրա նկատմամաբ կիրառել է տնային կալանքը։
Հիշեցնենք, որ կոմիտեն երեկ հաղորդագրություն տարածեց, ըստ որի, մայիսի 24-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հ. Ս.-ն, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոսները և նրանց կաշառք տված ևս 5 անձ ձերբակալվել են:
Նույն օրը դեկանին, նրա տեղակալին և հիշյալ երկու դասախոսներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 2-րդ մասով:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ֆակուլտետի դեկանն ու ևս երեք անձ, այդ թվում կաշառք տված ծնողը, կալանավորվել են
- Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, դասախոսներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան