Հայկական ավիափոխադրողը հրաժարվել է Օմսկ-Երևան չվերթ իրականացնել
Հայկական ավիափոխադրող «Շիրակ Ավիա» ավիաընկերության կայքում տեղադրված թռիչքային քարտեզից անհետացել է Օմսկի մասին հիշատակումը։ Այդ մասին գրում է Newsomsk.ru-ն։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում այլ ուղղությունների թվում նշված է եղել նաև Օմսկը: Այժմ մնացել են միայն Մոսկվան, Նիժնի Նովգորոդը, Պերմը, Նիժնեկամսկը, Սարատովը, Ուֆան, Օրենբուրգը, Աստրախանը և Սոչին։
Օմսկն այս քարտեզի վրա հայտնվել էր անմիջապես այն բանից հետո, երբ տեղեկություն էր տարածվել մարտ ամսից «Շիրակ» ավիաընկերությունը ուղիղ չվերթ է իրականացնելու Օմսկից դեպի Հայաստանի մայրաքաղաք։ Այս երթուղու տոմսերն արդեն գործարկվել են՝ մեկ ուղղությամբ 17,3 հազար ռուբլի գնով։ Բայց հետո հայտնի էր դարձել, որ փոխադրողը որոշել է թռիչքների մեկնարկը տեղափոխել հունիս։ Հիմա, ըստ ամենայնի, հայկական ավիաընկերությունը հրաժարվել է նաև այս ծրագրերից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները