Մենք արժանի հաղթանակ տարանք. Ալեքսանդր Պետրակով
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը զարմազած չէ Ուելս - Հայաստան հանդիպման արդյունքից՝ 2-4։ ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Ուելս - Հայաստան հանդիպումից հետո կայացած ասուլիսում ասաց նա։
«2 օրից հանդիպում ունենք Լատվիայի հավաքականի հետ և եթե շարունակենք տոնել այս հաղթանակը, ապա այն որևէ արժեք չի ունենա»,- նշեց նա։
Պետրակովի խոսքով, իրենք լուրջ պատրաստվել էին այս խաղին, տղաները հավատացել են իրեն, լսել են իրեն և իր մարզական շտաբին։
«Ուստի կարծում եմ, որ մենք արժանի հաղթանակ տարանք»,- ասաց նա։
Պետրակովը նշեց, որ ինքը եկել է Հայաստան՝ Հայաստանի ազգային հավաքականի հետ փորձելու որակավորվել որևէ խոշոր մրցաշարի։
Հարակից հրապարակումներ`
- Եվրո-2024. Հայաստանը հաղթեց Ուելսին
- Ուելս-Հայաստան՝ 1։2
- Հայաստանի ազգային հավաքականի կազմը Ուելսի դեմ խաղում
- Մեր նպատակն է որակավորվել Եվրո 2024-ի համար. Պետրակով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին