Լրատվամիջոցները հայտնել են Անկարայի ռազմական գործարանում պայթյունի գործով երեք անձի ձերբակալության մասին
Անկարայի նահանգում ռազմական գործարանում տեղի ունեցած պայթյունի գործով, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, երեք անձ է ձերբակալվել։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին շաբաթ օրը հայտնել է TRT հեռուստաալիքը։
Արտակարգ դրության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Անզգուշությամբ մահ պատճառելը» հոդվածով։ Նախաքննության շրջանակներում յոթ մարդ է ձերբակալվել։
Անկարայի Էլմադաղ թաղամասի հրթիռների գործարանում պայթյուն է տեղի ունեցել հունիսի 10-ին։ Ըստ քննիչների՝ միջադեպի պատճառը եղել է պայթուցիկ նյութերի արտադրության արտադրամասում տեղի ունեցած անվերահսկելի քիմիական ռեակցիան։
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմի հայկական թաղամասի մի մասի՝ մասնավոր վարձակալության հանձնելը կարող է թաղամասի հայ բնակիչներին սպառնալ վտարումներով. Արման Թաթոյան
- ԱՄՆ հեռանկարային բասկետբոլիստներից մեկը՝ Քոնոր Էսսեջյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում
- Ո՞րն է եղել Անկարայի հրթիռների գործարանում պայթյունի պատճառը
- Անկարայի հրթիռների գործարանում պայթյուն է տեղի ունեցել
- Մոսկվան հույս ունի բարելավել Անկարայի հետ համագործակցությունը