Իրավունք 12:21 17/06/2023 Աշխարհում

Երուսաղեմի հայկական թաղամասի մի մասի՝ մասնավոր վարձակալության հանձնելը կարող է թաղամասի հայ բնակիչներին սպառնալ վտարումներով. Արման Թաթոյան

Երուսաղեմի հայկական թաղամասի խնդիրների հարցով  Երուսաղեմում ասուլիսով հանդես են եկեկ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն ու ամերիկահայ փաստաբաններ Գարո Ղազարյանն ու Գառնիկ Քերքոնյանը: Վերջիններս հենց Երուսաղեմում զբաղվում են հայկական թաղամասը հայկական պահելու խնդրով:

168.am-ի հաղորդմամբ, Արման Թաթոյանն իր խոսքում կարևորել է Երուսաղեմի հայկական թաղամասի պատմական ու մշակութային նշանակությունը, ինչպես նաև հայ համայնքի դերակատարությունը:

Ասուլիսի բանախոսները նշեցլ են, որ Երուսաղեմի հայ համայնքը ահազանգեր է հնչեցրել հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող վայրի և հարակից տարածքների նպատակային նշանակությունը փոխելու, առևտրային կազմակերպության հանձնելու և առևտրային նպատակներով օգտագործելու վերաբերյալ: Խոսքը, մասնավորապես, այն ահազանգերի մասին է, որոնց համաձայն՝ Երուսաղեմի հայկական թաղամասի մոտ 25%-ը 99 տարով պայմանագրով վարձակալության է հանձնվել առևտրային կազմակերպության, որի հետևանքով «Կովերի պարտեզ» վայրում, որն արդեն ծառայում է՝ որպես ավտոմեքենաների կայանատեղի, կառուցվելու է հյուրանոց ու ժամանցի վայրեր, ինչպես նաև հարակից թաղամասերից վտարվելու են բնակիչները, որոնք պատմականորեն բնակվում են Սուրբ Հակոբ հայկական վանքի տարածքում, ինչպես նաև առևտրային նպատակներով են օգտագործվելու ճեմարանի տարածքի մի մասն ու պատրիարքարանի այգին:

Ըստ ահազանգերի՝ լրջորեն վտանգվելու է նաև հայկական թաղամասի թանգարանը և տեղահանվելու է գերեզմանատունը:

Այս ահազանգերի հիման վրա կազմվել է փաստաբանների աշխատանքային խումբ, որը նախաձեռնել է փաստահավաք ուսումնասիրություններ: Փաստահավաք աշխատանքներն իրականացվել են միջազգայնորեն ընդունված սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով նաև խմբի անդամ փաստաբանների փաստահավաք աշխատանքի փորձը աշխարհի տարբեր երկրներում և միջազգային կառույցների կազմում:

Ուսումնասիրությունների ամբողջականությունն ու ճշգրտությունն ապահովելու համար փաստաբաններից կազմվել է պատվիրակություն՝ Հորդանան և Երուսաղեմ այցեր իրականացնելու նպատակով:

Հորդանան և Երուսաղեմ պատվիրակության այցն առավել լայն շրջանակի փաստահավաք աշխատանքների բաղկացուցիչ մաս է և նպատակ ունի տեղում իրականացնել ուսումնասիրություններ, անմիջականորեն հավաքագրել փաստեր՝ հայկական թաղամասի, հայ համայնքի շահերի պաշտպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Մինչև Հորդանան և Երուսաղեմ ժամանելը փաստաբաններն իրականացրել են Երուսաղեմի հայկական թաղամասին առնչվող իրավական ու պատմական բնույթի փաստաթղթերի, հրապարակումների ուսումնասիրություններ:

Իրականացվել է նաև միջազգային և տեղական իրավունքի հետազոտություն: Ուսումնասիրվել են լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի, այդ թվում՝ հայ համայնքի հրապարակումները:

Երուսաղեմում տեղի են ունեցել հանդիպումներ Երուսաղեմի հայ համայնքի, Երուսաղեմի Հայոց պատրիարքի, Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքի, և Կաթոլիկ պատրիարքների, տեղում գործող փաստաբանների, քաղացիական հասարակության կազմակերպությունների հետ: Քննարկումներ են տեղի ունեցել նաև Երուսաղեմի քաղաքապետարանում՝քաղաքային մարմինների հետ:

Ընդ որում, հաշվի առնելով այցի շրջանակներում նախատեսված աշխատանքների մեծ ծավալը՝ փաստաբանների պատվիրակության անդամները աշխատել են նաև իրարից առանձին՝ նպատակ ունենալով ապահովել այցի առավել համընդգրկուն բնույթը:

Այցի ընթացքում պահպանվել է անընդհատ կապ հայ համայնքի հետ՝ ձեռնարկվող քայլերն ու տեղեկությունների փոխանակումը համակարգված իրականացնելու նպատակով: Այս առնչությամբ, փաստաբանների պատվիրակությունն իր երախտագիտությունն է հայտնում հայ համայնքին՝ կարևոր աջակցության և հայկական թաղամասի հարցերը բարձրացնելու համար:

Փաստաբանները արձանագրում են, որ այս ասուլիսը նպատակ ունի հայ համայնքին ներկայացնելու կատարված փաստահավաք աշխատանքները, նախանշել անելիքները: Այս պահին պատվիրակությունն արձանագրում է, որ Երուսաղեմի հայկական թաղամասի հարցերը պետք է դիտարկել առնվազն երկու հիմնարար տեսանկյունից՝ նախ, առանձնահատուկ ենք ընդգծում, որ Երուսաղեմի հայկական թաղամասն ունի համազգային նշանակություն հայ ժողովրդի համար ամբողջ աշխարհում, այն պատմական բարձրագույն արժեք է և ազգային հարստություն, հայ ժողովրդի ինքնության անբաժան մասն առհասարակ: Այն մեր ժողովրդի բազմադարյա պատմության և համաշխարհային պատմության մեջ մեծ քաղաքակրթության կենդանի ապացույց է:

«Երուսաղեմի հայկական թաղամասը գտնվում է Երուսաղեմի հին քաղաքի մասում և ներառում է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Սրբոց Հակոբեանց տաճարը, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիները, հայկական պատրիարքարանն ու գրադարանը, Սուրբ Թարգմանչաց դպրոցը, հայկական այգին ու գերեզմանատունը, դարմանատունը, հայ համայնքի մի մասի տները, ինչպես նաև այլ պատմական ու կրոնական շինություններ: Հատուկ ենք ընդգծում, որ մեր խորին համոզմամբ՝ Երուսաղեմի հայկական թամաասի բացարձակ արժեքը հենց դրա բոլոր բաղադրիչների ամբողջականության մեջ է»,-նշել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Մյուս տեսանկյունից, ըստ նրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը կենսական նշանակություն ունի տեղի հայ համայնքի համար:

«Այստեղ նկատի ունենք ոչ միայն այն, որ Երուսաղեմի հայ համայնքի մի մասը բնակվում է հայկական թաղամասի անբաժան մասը կազմող տներում, այլ այն, որ հայկական թաղամասի շինություններն օգտագործվում են հայերի կենսական կարիքների համար՝ սկսած այգիներից ու եկեղեցիներից մինչև դարմանատուն: Սա նշանակում է, որ հայկական թաղամասի մի մասի նպատակային նշանակությունը փոխելը և առևտրային նպատակով մասնավոր կազմակերպության հանձնելը տներում պատմական ժամանակներից բնակվող հայերին սպառնում են վտարումներով: Սա կենթադրի մարդկանց սեփականության և մյուս իրավունքների կոպիտ խախտումներ»,-ասել է Արման Թաթոյանը:

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}