Բլինքենն հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն չկա
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններ չկան, կալանավորների թեմայի շուրջ քննարկումներն ընթանում են առանձին։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սինգապուրցի իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Միջուկային դոսյեի համաձայնագրի և կալանավորների հարցի վերաբերյալ որոշ տեղեկություններ ուղղակի սխալ են, այն ճիշտ չէ»,-ասել է Բլինքենը և հավելել. «Միջուկային դոսիեի վերաբերյալ ասեմ, որ մենք հակված ենք նրան, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի։ Մենք շարունակում ենք համոզված լինել, որ դիվանագիտությունը դա կանխելու լավագույն միջոցն է, բայց մենք չենք հրաժարվում որևէ տարբերակից, սակայն համաձայնություն չկա, հակառակի մասին հաղորդումներն ուղղակի սխալ են։
«Ինչ վերաբերում է Իրանում կալանավորված ԱՄՆ քաղաքացիներին, ինձ ոչինչ այնքան հաճելի չի լինի, որքան հնարավորությունն ասելու, որ համաձայնությունը ձեռք է բերվել: Բայց դա այդպես չէ»:
Բլինքենը հայտնել է, որ շարունակում են ակտիվորեն աշխատել կանոնավոր հիմունքներով և այն առանձնանում է միջուկային ոլորտի ցանկացած քննարկումներից:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է ուժ կիրառել Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար
- Իրանի խորհրդարան օրինագիծ է ներկայացվել միջուկային ծրագրի բանակցություններից երկրի դուրս գալու մասին
- ԵՄ-ն խոստացել է պատասխանել, եթե հաստատվի, որ Բելառուսը ՌԴ միջուկային զենք է տեղակայում իր տարածքում
- Իրան մեկնող ավտոբուսը Սյունիքում արգելափակվել է ձյան մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է