Էդուարդ Վարդանյանը իր հաղթանակը նվիրել է Արցախում շրջափակման մեջ գտնվող 120 000 հայերին
Հունիսի 16-ին Սոչիում կայացած խառը մենամարտերի Absolute Championship Akhmat՝ АСА մրցաշարում հաղթել է Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը։ Նա երրորդ ռաունդում ղազախստանցի Արտյոմ Ռեզնիկովին հաղթել է տեխնիկական նոկաուտով և դարձել Գրան պրիի հաղթող։
Հայ մարզիկը մենամարտից հետո ասել է, որ իր հաղթանակը նվիրում է 120 000 հայերին, որոնք գտնվում են Արցախում շրջափակման մեջ․ «Իմ հաղթանակը նվիրում է 120 հազար հայերին, որոնք այժմ Արցախում գտնվում են շրջափակման մեջ»։ Այնուհետև հայերենով շարունակել է. «Միասնությունը ծնում է ուժ, ուժը ծնում է իրավունք»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան