«Հրապարակ». ՔՊ քաղաքական ժողովի գլխավոր հարցը լինելու է Երեւանը «չհանձնելը»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր Դիլիջանի «Բեսթ Վեստերն» հյուրանոցային համալիրում տեղի կունենա իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովը։ Չնայած միջոցառումն այսօր է սկսվում, սակայն ՔՊ-ականները երեկվանից արդեն մեկնել են Դիլիջան, որպեսզի մի լավ ռելաքս լինեն, երկրի հարցերը քննարկեն եւ առաջիկա ընտրություններում իրենց հաղթանակի հիմքերը դնեն։ ՔՊ քաղաքական ժողովին մասնակցելու են կառավարության կուսակցական անդամները, ԱԺ նախագահը, տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարները եւ համայնքների ՔՊ-ական ղեկավարներ։ Կլինեն նաեւ հրավիրյալներ, որոնց ցանկը որոշել է ՔՊ վարչությունը։
Բնականաբար, ժողովը վարելու է Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքական ժողովի օրակարգում լինելու են տարբեր հարցեր, սակայն կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ գլխավոր հարցը լինելու է Երեւանը «չհանձնելը», քննարկելու են սեպտեմբերին կայանալիք ավագանու ընտրություններին վերաբերող նախընտրական հարցեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Հայկուհի Հարությունյանը և նրա գործընկերները որոշեցին իրենց անդարդ գլուխը չդնել ցավի տակ
- «Ժողովուրդ». ՀՀ գլխավոր դատախազի եկամուտը 73 մլն դրամ է եղել
- «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է Արցախում մարզային այցելություններ սկսել
- «Փաստ». Ադրբեջանի առջև «կուռկուռի ձագ» դարձածները ԱԺ ամբիոնից հանկարծ «առյուծի կաթ խմածի» դերի մեջ են մտնում
- «Ժողովուրդ». ՔՊ-ականները երեկ տեղավորվել են «Դիլիջան» հյուրանոցում, լիարժեք հանգստի են նվիրել իրենց
- «Հրապարակ». ԱԱԾ հատուկ ջոկատայինների ռեյդը վրդովվեցրել էր արդարադատության նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին