Ֆրանսիայում ձերբակալել են Մակրոնի դեմ մահափորձի մեջ կասկածվողին
Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են արմատական ակտիվիստի, որը կասկածվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձի մեջ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ շաբաթ օրն այդ մասին հայտնել է Parisien թերթը։
«Ուլտրաձախ ակտիվիստը հետախուզման մեջ է եղել և կալանավորվել է, նա մեղադրվում է ապրիլին հանրապետության նախագահի դեմ մահափորձ կատարելու ցանկության մեջ»,-ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականի տվյալներով՝ խոսքը մի միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել ապրիլի 27-ին՝ երկրում ստրկության վերացման 175-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայի ղեկավարի՝ Դուբս դեպարտամենտ կատարած այցի ժամանակ։
«Լրատվամիջոցներին նախագահի մասնակցությամբ միջոցառումը հայտնի դարձավ մի քանի օր առաջ, և տեղում հավաքվեցին նրա քաղաքականության, մասնավորապես կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդները։ Ցուցարարները նույնիսկ փորձել են ճեղքել շղթան, ինչը ստիպել է ժանդարմներին արցունքաբեր գազ կիրառել»,-գրում է Parisien-ը։
Միջոցառման ավարտից հետո 20-ամյա ձախ ակտիվիստը Մակրոնի հեռանալու ժամանակ ծխային ռումբ է նետել նրա ուղղաթիռի մեջ։ Հետաքննության արդյունքում պարզվել է հանցագործի ինքնությունը, որից հետո նա հայտնաբերվել է իր տանը և կալանավորվել։ «Հակաահաբեկչական դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել երեք հոդվածով՝ ժանդարմերիայի ուղղաթիռը ոչնչացնելու փորձ, դրանում գտնվող անվտանգության աշխատակիցների դեմ մահափորձ, և պետության ղեկավարի դեմ մահափորձ»,-ասվում է հոդվածում։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն մայիսի 31-ին Քիշնևում նախապատրաստում է Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի, Շոլցի և Միշելի «մեծ հանդիպումը»
- Էմանուել Մակրոնի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
- Մակրոնի վրա նեխած ձու են նետել
- Էրդողանը Մակրոնին անվանել է ոչ կոմպետենտ առաջնորդ
- Իտալիայի վարչապետը Մակրոնին մեղադրել է դավաճանության մեջ
- Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը չի փոխել իր դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև բանակցություններին աջակցելու հարցում՝ չնայած Մակրոնի մասին Ալիևի խոսքերին